Վերադառնալ
31.01.2025

Կայացան գիտական խորհրդի և Կրթահամալիրի խորհրդի անդրանիկ նիստերը

Կայացան գիտական խորհրդի և Կրթահամալիրի խորհրդի անդրանիկ նիստերը

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ներքին գործերի նախարարի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներից ակադեմիայի չորս սովորողի համար 2024-2025 ուստարվա երկրորդ կիսամյակում պահպանել նախորդ կիսամյակում տրամադրվող կրթաթոշակը, քանի որ վերջիններիս նախորդ կիսամյակի ուսումնառության արդյունքներն ամփոփվել են գերազանց առաջադիմությամբ:

Գիտական խորհուրդը որոշեց բավարարել նախկինում Կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետում սովորած և տարբեր պատճառներով Կրթահամալիրից ազատված վեց ուսանողի` վերականգնման համար ներկայացված դիմումները:

Հաջորդիվ Կրթահամալիրի խորհրդի նիստն էր, որի ընթացքում քննարկվեց 2024 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը՝ այն գնահատելով «լավ»: