Վերադառնալ
29.03.2022

Գիտական խորհրդի 3-րդ նիստը

Գիտական խորհրդի 3-րդ նիստը

     Մարտի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 3-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել Կրթահամալիրի՝ փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր-ժամանակացույցից բխող 2021 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Փոփոխություն կատարվեց «Կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգ»-ում, որի համաձայն կարգում ամրագրված 4-րդ կետը՝ «կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգը՝ երկամյա պարբերականությամբ, իսկ կրթական ծրագրերի պարբերական վերանայումը՝ հնգամյա պարբերականությամբ» հատվածները փոխարինվեցին «ելնելով կրթական ծրագրի մակարդակից» բառերով: Նշված փոփոխության նպատակն էր գործող կրթական ծրագրերի մոնիթորինգի ժամկետները տարբերակել և ավելի կարճ տևող կրթական ծրագրերը վերանայել հաճախակի, իսկ երկար տևող կրթական ծրագրերը վերանայել ծրագրի շրջափուլի ավարտից հետո: Փոփոխվեց նաև կարգի 11-րդ կետը, որի համաձայն հստակեցվեց մոնիթորինգի հանձնաժողովի կազմը:

Գիտխորհրդի ավարտից հետո կայացավ նաև Կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը։