Վերադառնալ
02.05.2023

Միջազգային գիտաժողով

Միջազգային գիտաժողով

      Ապրիլի 27-28-ը տեղի ունեցավ Նոր Բուլղարական Համալսարանի կազմակերպած «Իրավունք և անվտանգություն» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը նվիրված էր ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-րդ և Նոր Բուլղարական Համալսարանի «Պետական և միջազգային անվտանգության» դեպարտամենտի հիմնադրման 20-ամյակին։

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը՝ ներկայացնելով «Մարդու իրավունքների և պետական անվտանգության հարաբերակցությունը՝ ժամանակակից մարտահրավերներ և սպառնալիքներ» վերտառությամբ զեկույցը։   Այն առցանց եղանակով ներկայացրեց Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը։