Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա հինգերորդ նիստը
2018 թվականի հունիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա հինգերորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ ՀՀ վարչապետի սահմանադրաիրավական կարգավիճակը սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ Ռ. Մարանդյանը: Նա լուսաբանեց ՀՀ վարչապետի սահմանադրական կարգավիճակի առանձնահատկությունները, նրա դերը կառավարության կազմավորման և գործունեության ապահովման համատեքստում: Բանախոսի կողմից անդրադարձ կատարվեց նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքներով նախատեսված՝ ՀՀ վարչապետի կարգավիճակին առնչվող մի շարք այլ հիմնահարցերի:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: