Նորություններ

Վերադառնալ
26.03.2018

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի հերթական նիստը

2018 թվականի մարտի 23-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 2017-2018 ուսումնական տարվա չորրորդ նիստը՝ տեսահոլովակի դիտամբ բանավեճ-քննարկման ձևաչափով:

Նիստին ներկա էր քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի և գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:

Գիտական խմբակի անդամները դիտեցին «Մեղքի ձևերի և տեսակների հարաբերակցությունը» թեմային առնչվող տեսաֆիլմը, և բաժանվելով խմբերի՝ տվեցին ֆիլմում ներկայացրած արարքների քրեաիարավական գնահատականը: Քննարկումից հետո կազմակերպվեց բանավեճ, որի ընթացքում խմբերի ներկայացուցիչները փորձեցին հիմնավորել իրենց տեսակետները:

Գիտական խմբակի նիստի ավարտին խմբակի ղեկավար Մ.Մարկոսյանի կողմից տրվեցին որոշ պարզաբանումներ տեսաֆիլմում ներկայացված արարքների քրեաիարավական գնահատականի վերաբերյալ՝ այն դիտարկելով ինչպես ՀՀ գործող քրեական օրենսգրքով, այնպես էլ՝ նոր քրեական օրենսգրքի նախագծով նախատեսված կարգավորումների տեսանկյունից: