Նորություններ
ՎերադառնալԱնցկացվեց պետաիրավական առարկաների գիտական խմբակի հերթական նիստը
2018 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2017-2018 ուստարվա վեցերորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության լեյտենանտ Մ. Խերանյանը, գիտական խմբակի անդամները:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Տեղական ինքնակառավարման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ պետաիրավական առարկաների գիտական խմբակի ավագ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Մ. Հակոբյանը: Թեմայի շրջանակներում նա լուսաբանեց միջհամայնքային միավորումների ձևավորմանը, իրավական կարգավիճակին, լիազորություններին, կառավարման մարմիններին և լուծարմանը վերաբերող հիմնախնդիրները:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: