Նորություններ

Վերադառնալ
19.04.2018

Տեղի ունեցավ կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երրորդ նիստը

Տեղի ունեցավ  կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երրորդ նիստը

2018 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018 թվականի երրորդ նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2018-2019 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետին առաջարկություն ներկայացնելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում փոփոխություն և լրացում կատարելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հանրային կապերի զարգացման հայեցակարգը հաստատելու, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում հարցումների անցկացման կարգը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նախկին սովորողին 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակում ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 1-ին կուրսում վերականգնելու հարցերը: