Նորություններ

Վերադառնալ
03.10.2018

Կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2018թ. վեցերորդ նիստը:   

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություն և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման կարգում, տպագրության երաշխավորել ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Արմինե Մելիքսեթյանի «ՀՀ գործող քրեական օրենսգրքի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի որոշ դրույթների իրավահամեմատական վերլուծություն» վերնագրով գիտական հոդվածների ժողովածուն և քրեական դատավարության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության կապիտան Արտակ Ղազարյանի «Մինչդատական վարույթի կազմակերպման մոդելները (պատմական և համեմատաիրավական վերլուծություն)» վերնագրով մենագրությունը, ինչպես նաև միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մեկ նախկին սովորողին 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի երրորդ կուրսում վերականգնելու համար: