Նորություններ

Վերադառնալ
17.07.2019

Օրակարգում կարևոր հարցեր էին

Օրակարգում կարևոր հարցեր էին

Սույն թվականի հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի 8-րդ նիստը:

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացման և հաշվետվողականության կարգը, փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման  գործընթացի կազմա­կերպ­ման կարգերում, ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման ռազմավարական ծրագրում և դրա միջոցառումների պլան-ժամանակացույցում: