Վերադառնալ
15.05.2020

Գիտական խորհրդի նիստ

Գիտական խորհրդի նիստ

2020 թվականի մայիսի 14-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2020 թվականի 5-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացի առանձնահատկությունները սահմանելու մասին որոշման նախագիծը և Ուսումնական գործընթացի առցանց կազմակերպման կարգը,  ինչպես նաև փոփոխություններ  կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում: