Նորություններ
ՎերադառնալՊետաիրավական առարկաների գիտական խմբակի երրորդ նիստը
2017 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2016-2017 ուստարվա երրորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև` կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ղուկասյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներ և հաղորդումներ ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Վ. Գրիգորյանը: Վերջինս ներկայացրեց հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներ և հաղորդումներ ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգի իրավական հիմքերը, փաստաթղթավորումը, ընթացք տալու առանձնահատկությունները և համապատասխան միջոցառումների հերթականությունը, ժամկետները, ինչպես նաև` կայացվող հնարավոր որոշումները:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: