Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի հետ
2024 թվականի ապրիլի 19-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 4.2 կետի (կատարելագործել իրավահավասարության, խտրականության արգելքի վերաբերյալ գիտելիքները) իրականացումն ապահովելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ կուրսերի և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 1-ին և 2-րդ կուրսերի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը պարզաբանեց «գենդեր» և «իրավահավասարություն» եզրույթները, պետության դերակատարության առաջնահերթությունը հավասար հնարավորությունների ստեղծման համատեքստում, ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ստեղծման պատմությունը, գործունեության առանձնահատկությունները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման գործընթացը։ Հանդիպման ավարտին Մ․ Խաչատրյանը անդրադարձավ կանանց առողջության պահպանման, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցության և աշխատանքային իրավունքների սահմանափակման խնդիրներին։