Վերադառնալ
21.12.2021

«Զուգահեռներ` գործող և նոր ՀՀ քրեական օրենսգրքերով նախատեսված պատժի համակարգի միջև» թեմայով գիտական խմբակի նիստ

«Զուգահեռներ` գործող և նոր ՀՀ քրեական օրենսգրքերով նախատեսված պատժի համակարգի միջև» թեմայով գիտական խմբակի նիստ

   Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստը: Քննարկման թեման էր՝ «Զուգահեռներ` գործող և նոր ՀՀ քրեական օրենսգրքերով նախատեսված պատժի համակարգի միջև»:

  Նիստը վարեց ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դ.Թումասյանը:

 Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ՝ Ջավադյան Սյուզաննան «Ազատության սահմանափակում», Ասուլյան Հեղինեն «Օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը», Մարգարյան Ռուզաննան «Հանրային աշխատանք» և Ալեքյան Լալան «Ցմահ ազատազրկում» թեմաներով:

   Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում: