Վերադառնալ
21.11.2022

Գիտական խմբակի նիստ

Գիտական խմբակի նիստ

 

      Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի` պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2022-2023 ուստարվա առաջին նիստը:

Ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը, նույն ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Կիրակոսյանը, ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Մ․ Պողոսյանը, կրթահամալիրի կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Տ․ Խաչատրյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Վերադասության և դատական կարգով վարչական ակտերի բողոքարկման առանձնահատկությունները վարչաիրավական ոլորտում»:

 Զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Ա. Կիրակոսյանը։ Նա անդրադարձավ վարչաիրավական ոլորտում վարչական ակտերի վերադասության կարգով բողոքարկման առանձնահատկություններին՝ վարչական բողոքին ներկայացվող պահանջներին, բողոքարկման վարույթի հարուցման, ինչպես նաև վարչական մարմինների կողմից բողոքն անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննելու հիմնահարցերին: Հաջորդ զեկույցը պայմանագրային հիմունքներով դասախոս Մ․ Պողոսյանինն էր։ Նա ներկայացրեց վարչաիրավական ոլորտում վարչական ակտերի դատական կարգով բողոքարկման ընթացակարգը, հայցադիմումին ներկայացվող պահանջները, վարչական ակտի կատարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները և միջանկյալ դատական ակտերի բողոքարկման առանձնահատկությունները։

    Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից բանախոսներին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: