Վերադառնալ
23.12.2021

Գիտական խմբակի հերթական նիստը

Գիտական խմբակի հերթական նիստը

   Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական դատավարության ամբիոնին և օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնին կից «Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության»  գիտական խմբակի նիստը՝ «Ցուցմունքի դատական դեպոնացման հիմնախնդիրները» թեմայով:

Գիտական խմբակի նիստը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ  Ա. Հովհաննիսյանը: Նիստի ընթացքում թեմայի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Ռուզաննա Մարգարյանը և Լալա Ալեքյանը:

Զեկույցների ներկայացումից հետո գիտական խմբակի անդամները քննարկեցին ցուցմունքի դատական դեպոնացման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի շրջանակներում առկա իրավակարգավորումները: