Վերադառնալ
25.05.2022

Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գիտական խմբակի նիստը

Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գիտական խմբակի  նիստը

      Մայիսի 24-ին տեղի ունեցավ քաղաքացիական իրավունքի և  քաղաքացիական դատավարության գիտական խմբակի 2021-2022 ուստարվա երրորդ գիտական խմբակի նիստը։ Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության կապիտան Գ. Մարուքյանը և նույն ամբիոնի դասախոսները։ Գիտական խմբակին մասնակցում էին նաև Կրթահամալիրի ակադեմիայի անվճար և վճարովի ուսուցման սովորողներ։

Գիտական խմբակի թեման էր «Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի հարաբերակցությունը»։

 Որպես զեկուցող հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Լ. Ալեքյանը և Ռ. Մարգարյանը։

Քննարկվող թեմայի շրջանակներում ներկայացվեցին աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի ընդհանրությունը և տարբերությունները, առանձնահատկությունները և օրենսդրական բացերը։