Վերադառնալ
27.01.2023

Գիտական խորհրդի հերթական նիստը

Գիտական խորհրդի հերթական նիստը

      Հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 1-ին նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վարչակազմի ուսումնական ծանրաբեռնվածության համար մեկանգամյա հավելավճար հատկացնել՝ հիմք ընդունելով վարչական անձնակազմի կողմից նշված կիսամյակի ընթացքում ունեցած լսարանային ծանրաբեռնվածության ժամերի քանակը: Լրացում արվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման կարգում, որի արդյունքում գործնական առարկաների ընթացիկ և վերջնական գնահատումը սահմանվեց առանձին չափանիշների տեսքով: Քննարկման արդյունքում տպագրության երաշխավորվեց «Իրավունքի արդի հիմնախնդիրներ» գիտական հոդվածների ժողովածուն, որտեղ ներկայացված է 30 գիտական հոդված, որից 6-ը՝ ակադեմիայի բակալավրիատում սովորողների հեղինակությամբ: Գիտական խորհրդին ի գիտություն ներկայացվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման արդյունքների ամփոփումը: