Վերադառնալ
15.07.2020

Գիտխորհրդի 6-րդ նիստը

Գիտխորհրդի 6-րդ նիստը

Սույն թվականի հուլիսի 13-ին հեռավար կարգով տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2020 թվականի 6-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական պլանները, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի երկրորդ կուրսի սովորողների՝ արտակարգ դրության պայմաններում ծառայությունը նախաավարտական պրակտիկային հավասարեցնելու մասին որոշման նախագիծը, ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետում 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի ՕՀԳ առարկայի առանձնահատկությունները սահմանելու մասին որոշման նախագիծը, ինչպես նաև տպագրության երաշխավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների 2 մենագրությունները:

Որպես ընթացիկ հարց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահը ներկայացրեց կիսամյակային հաշվետվություն, որը գիտխորհրդի կողմից ընդունվեց ի գիտություն: