Վերադառնալ
02.02.2022

Գիտական խորհրդի առաջին նիստը

Գիտական խորհրդի առաջին նիստը

        Հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 1-ին նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգերում, որի արդյունքում ակադեմիայի և քոլեջի ամբիոններն այսուհետ առարկայական ծրագրով նախատեսված դասախոսությունների համար կազմում և հաստատում են դասախոսությունների մեթոդական պլանները, որոնք պետք է բովանդակեն առարկայի անվանումը, դասախոսի անուն-ազգանունը, դասախոսության թեման, նպատակը, կառուցվածքը՝ նշելով դասախոսի կողմից կատարման ենթակա գործողությունները, դրանց տևողությունը և  կազմակերպամեթոդական ցուցումները: Լրացումներ կատարվեցին «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգում լրացում կատարելու մասին կարգերում, որով Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում մոդուլի դիֆերենցված ստուգարքի համար նախատեսված առաջին ուսումնական պարապմունքի ընթացքում անցկացվում է դիֆերենցված ստուգարքի առաջին մասը՝ մոդելավորված ՃՏՊ դեպքի վայրի սխեմա կազմելու ձևով, իսկ երկրորդ և երրորդ ուսումնական պարապմունքների ընթացքում  բանավոր հարցման ձևով, տոմսերի միջոցով և արձանագրություն կազմելու ձևով անցկացվում է դիֆերենցված ստուգարքի երկրորդ մասը: Նույն կարգում մեկ այլ լրացման համաձայն․ «Դիֆերենցված ստուգարքին չի թույլատրվում «B» կարգի վարորդական վկայական չունեցող սովորողի մասնակցությունը: Այդ դեպքում դիֆերենցված ստուգարքի տեղեկագրում կատարվում է «չի թույլատրվել» նշումը: Նշված սովորողի մասնակցությունը դիֆերենցված ստուգարքին թույլատրվում է միայն նրա կողմից «B» կարգի վարորդական վկայական ձեռք բերելու փաստը հավաստող զեկուցագրի հիման վրա: Այդ դեպքում սովորողը դիֆերենցված ստուգարքը հանձնում է ընդհանուր հիմունքներով՝ որպես առաջին հանձնում»:

 Փոփոխություն կատարվեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգում, որի համաձայն սովորողի ազատման հարցի քննարկումն այսուհետ չի ընդգրկվելու կրթահամալիրի գիտական խորհրդի նիստում:

Կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից հաստատվեց «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ը, որով նախատեսվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպել ամբիոնային գիտական լսումներ և ներկայացնել ուսումնասիրված հիմնախնդիրները: