Գիտխորհրդի 5-րդ նիստը
Սույն թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 5-րդ նիստը, որը խորհրդանշական էր․ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ․Կարապետյանը սահմանային տարիքը լրանալու, երկարամյա ծառայության կենսաթոշակին անցնելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեց հուշանվեր-ժամացույցով։ Հուշանվերը հանդիսավոր պայմաններում Գ․ Կարապետյանին հանձնեց Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․Բաբայանը։
Նիստը շարունակվեց օրակարգային հարցերի քննարկմամբ, որի արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի սովորողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգը, լրացում կատարվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կանոնակարգում, ՀՀ «ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգում կատարվեց փոփոխություն, քննարկվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2020 թվականին ռազմավարական պլանով կատարված աշխատանքների հաշվետվությունը և քննարկվեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի 2 ներկայացուցիչներին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը: