Վերադառնալ
10.11.2022

Գիտական խորհրդի 9-րդ նիստը

Գիտական խորհրդի 9-րդ նիստը

     Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 9-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ուսումնական գործընթացի կազմակերպման, «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով պետական ամփոփիչ ատեստավորման (լրացուցիչ կրթական ծրագրով ամփոփիչ համալիր քննության) և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման  կարգերում:

Գիտական խորհրդի կողմից որոշվեց տպագրության երաշխավորել ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Դ. Թումասյանի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական իրավունք (ընդհանուր մաս)» ուսումնական ձեռնարկը, որի լույս տեսնելու պարագայում ընթերցողների լայն շրջանակը կկարողանա ընդգրկուն պատկերացում ունենալ ՀՀ քրեակատարողական իրավունքի ընդհանուր մասի վերաբերյալ:

Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց ակադեմիայի օպերատիվ հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ազատ Բագրատյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցի քննարկմամբ: