Կայացավ գիտխորհրդի երկրորդ նիստը
Սույն թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 2-րդ նիստը: Օրակարգի հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգը, քննարկեց անհարգելի բացակայությունների (այդ թվում՝ պրակտիկայից և ստաժավորումից) հիմքով սովորողին Կրթահամալիրից ազատելու միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետին դիմելու հարցը, վերանայեց ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը, ինչպես նաև գիտխորհրդին ներկայացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիր-ժամանակացույցով նախատեսված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաժանումների գործողությունների կատարման վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը:
Քննարկվեց ակադեմիայի 2 նախկին սովորողների վերականգնման հարցը: