Վերադառնալ
15.03.2021

Կայացան գիտական խորհրդի երրորդ և խորհրդի երկրորդ նիստերը

Կայացան գիտական խորհրդի երրորդ և խորհրդի երկրորդ նիստերը

          Սույն թվականի մարտի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 3-րդ և խորհրդի թիվ 2 նիստերը:

Գիտական խորհրդի օրակարգի հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի աշխատողների և սովորողների արտասահմանյան գործուղումների կարգը, տպագրության երաշխավորեց «Գիտական աշխատանքների ժողովածու 2021» ձեռնարկը, ինչպես նաև քննարկվեց ակադեմիայի 1-ին կուրսի նախկին սովորողի վերականգնման հարցը:

       Խորհրդի թիվ 2 նիստի օրակարգի միակ հարցը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման սովորողների 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցումն էր: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Ռ. Մարանդյանը: Կրթահամալիրի խորհուրդը, քննարկեց սովորողների կողմից ներկայացված  23 դիմում և  բավարարեց 17-ը:

Նիստերն ավարտվեցին օրակարգային հարցերի քննարկումներով և արդյունավետ որոշումներով։