Վերադառնալ
14.07.2022

Գիտական խորհրդի 7-րդ նիստը

Գիտական խորհրդի 7-րդ նիստը

     Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 7-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել իրավագիտության բակալավրի կրթական ծրագրի մասնագիրը և իրավագիտության մասնագիտության մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ուսումնական պլանները: Փոփոխություններ կատարվեցին իրավագիտության բակալավրի առկա վճարովի ուսուցման 2019 և 2020-2021 թթ. ընդունելության ուսումնական պլաններում: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Դիպլոմային աշխատանքի և մագիստրոսական թեզի ընտրության, պատրաստման և պաշտպանության», «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման» կարգերում: Նշված փոփոխությունների արդյունքում այսուհետ սովորողներն ավարտական կուրսում կկարողանան հետազոտական աշխատանք իրականացնել և ավարտական աշխատանքի տեսքով ներկայացնել պետական ատեստավորման ժամանակ, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի համար ավարտական աշխատանքները կհաշվարկվեն որպես ժամային ծանրաբեռնվածություն:

Գիտական խորհուրդը հավանություն տվեց «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգի նախագծի հաստատմանը, որի արդյունքում «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված կազմակերպման և անցկացման գործընթացն ավելի կանոնակարգված կլինի:

Գիտական խորհրդի նիստի վերջին հարցի քննարկման արդյունքում տպագրության երաշխավորվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոսներ՝ ի.գ.թ., դոցենտ Դ.Թումասյանի և Կ.Հովհաննիսյանի համահեղինակությամբ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (Հատուկ մաս)» ուսումնական ձեռնարկը: