Վերադառնալ
23.06.2022

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

    Հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 6-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման կազմակերպման և անցկացման կարգում» փոփոխություն կատարել՝ ամենամյա գիտական հետազոտությունների թեմաներն ամբիոնների կողմից կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժին ներկայացնել ուսումնական տարին սկսվելուց 2 ամիս առաջ: Այս փոփոխության հիման վրա արտասահմանյան գործընկերներին նախօրոք կներկայացվեն համատեղ հետազոտությունների առաջարկներ:

   Նիստն ամփոփվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ, մ.գ.թ. Գալինա Ալեքսանդրի Ռուսակովային դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցի քննարկմամբ: Քվեարկության արդյունքում որոշվեց Գ. Ռուսակովային դոցենտի գիտական կոչում շնորհելու համար համապատասխան գրությամբ դիմել ՀՀ ԲՈԿ՝ դոցենտի գիտական կոչմանը համապատասխան դիպլոմով ամրագրելու համար: