ԿԱՅԱՑԱՎ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 5-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդն ամփոփեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ամբիոնների 2023-2024թթ. ուստարվա գիտական գործունեության արդյունքները․ առաջին հորիզոնականն զբաղեցրեց ՕՀԳ և քրեագիտության ամբիոնը: Գիտական խորհրդում քննարկվեց և հավանության արժանացավ «ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի՝ փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագիր-ժամանակացույց»-ը, որը կազմվել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի ներկայացրած փորձագիտական զեկույցի խորհրդատվությունների հիման վրա:
Քննարկման արդյունքում որոշվեց միջնորդել ՀՀ ՆԳ նախարարին՝ Կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի նախկին սովորողին 2024-2025թթ. ուստարվա 1-ին կիսամյակում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 3-րդ կուրսի 1-ին կիսամյակում վերականգնելու համար: