Վերադառնալ
20.11.2024

Գիտական խորհրդի նիստ

Գիտական խորհրդի նիստ

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 6-րդ նիստը: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մարկոսյանը ներկայացրեց «ՀՀ ՆԳՆ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոններում  փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկը։ Ելույթով հանդես եկավ նաև Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը և, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններն ընդունելու անհրաժեշտությանը, հավաստեց, որ այն կնպաստի կարգապահության և բուհական առավել պատշաճ միջավայրի ամրապնդմանը։

Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ընդունել առաջարկվող փոփոխությունները: