Գիտական խորհրդի 7-րդ նիստը
Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 7–րդ նիստը:
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց լրացումներ կատարել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում վերապատրաստման գործընթացի կազմակերպման կարգում: Ըստ կատարված լրացման՝ այսուհետ վերապատրաստման բոլոր դասընթացների ուսումնական պարապմունքներից առաջ վերապատրաստվող ծառայողները կանցնեն նախագնահատման թեստավորում, իսկ վերապատրաստման ավարտին՝ հետգնահատման թեստավորում: Դա նպատակ է հետապնդում համեմատել ծառայողների՝ վերապատրաստումից առաջ և հետո ունեցած գիտելիքների մակարդակն ու վերապատրաստման արդյունավետությունը:
Գիտական խորհրդի նիստում քննարկման առարկա դարձվեց նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության 2024-2026 թվականների բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի իրավասությանը վերաբերող միջոցառումների կատարման հարցը, յուրաքանչյուր միջոցառման համար նախանշվեցին կատարման հստակ ցուցիչներ ու վերջնաժամկետներ, որոշակիացվեց պատասխանատու ստորաբաժանումների շրջանակը: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետը կոնկրետ ցուցումներ տվեց նշված միջոցառումների ամբողջական և արդյունավետ կատարումն ապահովելու վերաբերյալ: