Վերադառնալ
06.10.2021

Գիտական խորհրդի 11-րդ նիստը

Գիտական խորհրդի 11-րդ նիստը

    Սույն թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 11-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ կատարել «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգում, քննարկվեց նաև ակադեմիայի 2 նախկին սովորողների վերականգնման հարցը: