Վերադառնալ
25.03.2022

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2021-2022 ուստարվա երկրորդ նիստը

Պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2021-2022 ուստարվա երկրորդ նիստը

      Մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2021-2022 ուստարվա երկրորդ նիստը:

Նիստին ներկա էին Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր  Գ. Խուդոյանը, պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանը, Կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոս­տի­կա­նության կապիտան  Ն. Վարդանյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր` «Պարեկային ոստիկանության կայացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

Նշված թե­մայով զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության մայոր Դավիթ Օհանյանը: Նա ներկայացրեց պարեկային ոստիկանության կառուցվածքը և գործունեության հիմնական ուղղությունները: Այնուհետև բանախոսն անդրադարձավ միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը, ինչպես նաև Երևան քաղաքում և մարզերում պարեկային ծառայության կայացման հիմնախնդիրներին:

Նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցողին հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: