Գործնական պարապմունք ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում
Սույն թվականի ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորողների հետ «Կրիմինալիստիկա» առարկայից գործնական պարապմունքն անցկացվեց ՀՀ Ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում՝ Կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Հ.Կուծանյանի ղեկավարությամբ։
Գործնական պարապմունքի ընթացքում սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալու մատնադրոշմային հաշվառման քարտադարանում տեղեկությունների գրանցման մեխանիզմին, անմիջականորեն հետևելու իրականացվող մատնադրոշմային փորձաքննության ընթացքին։ Նրանք նաև հետևեցին կեղծ դրամանիշների հետազոտման գործընթացին, ուսումնասիրեցին առկա սառը զենքերի նմուշները, ներկա գտնվեցին քիմիական և համալիր փորձաքննությունների իրականացմանը:
Այցի ընթացքում սովորողները «Կրիմինալիստիկա» դասընթացի ուսումնասիրման շրջանակներում ձեռք բերված գիտելիքներն ամրապնդելու մեծ հնարավորություն ստացան: