Գիտական խմբակ «Հաշտարարությունը և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ» թեմայով
Հոկտեմբերի 30-ին կլոր սեղան քննարկում ձևաչափով տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակի 2019-2020 ուստարվա անդրանիկ նիստը։
Գիտական խմբակին ներկա էին քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական բաժնի ներկայացուցիչն ու ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսերի սովորողները:
Միջոցառման թեման էր՝ «Հաշտարարությունն և արբիտրաժը որպես վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ»:
Ողջունելով ներկաներին՝ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Լուսինե Թասալյանը խոսեց ինստիտուտի կարևորության մասին։
Այնուհետև «Հաշտարարության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Հաշտարարության ընթացակարգային սկզբունքները» և «Արբիտրաժային համաձայնությունը՝ որպես վեճի լուծման այլընտրանքային կարգ» թեմաներով զեկույցներ ներկայացրին իրավագիտության ֆակուլտետի սովորողներ Ա. Հակոբյանը, Ն. Մկրտչյանը և Տ. Խեչումյանը։
Նիստն՝ ավարտվեց ակտիվ քննարկումով ու հետաքրքիր հարց ու պատասխանով։