Կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցեց միջազգային գիտագործնական համաժողովի
Նոյեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Գալինա Ռուսակովան «Կրթական նորարարություններ մասնագիտական կադրերի պատրաստման համակարգում» զեկույցով մասնակցեց «Իրավապահ մարմինների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության արդի հիմնախնդիրները» միջազգային գիտագործնական համաժողովին, որը կազմակերպել էր ՌԴ ՆԳՆ Օրյոլի իրավաբանական ինստիտուտը: Բացման խոսքով հանդես եկավ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, ՌԴ ՆԳՆ Օրյոլի իրավաբանական ինստիտուտի պետի տեղակալ Կիրիլ Մուրավյովը, որը կարևորեց գիտաժողովի ընտրված թեմայի արդիականությունը։ Գիտաժողովն անցկացվեց առցանց ձևաչափով, որում ներկայացվեց 27 գիտական զեկույց: Արդյունավետ քննարկումներ ծավալվեցին Գ․ Ռուսակովայի՝ մեծ հետաքրքրություն առաջացրած ելույթի շուրջ։