Վերադառնալ
26.11.2021

«Նախնական քննության արդի խնդիրները» թեմայով գիտագործնական առցանց համաժողով

«Նախնական քննության արդի խնդիրները» թեմայով գիտագործնական առցանց համաժողով

     Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի կողմից կազմակերպված 4-րդ միջազգային գիտագործնական առցանց համաժողովը «Նախնական քննության արդի խնդիրները» խորագրով։

   Համաժողովին զեկույցով հանդես եկավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը, ով ներկայացրեց «Մասնագետների պատրաստման առանձնահատկությունները ՀՀ ոստիկանության կրթահամալիրում» թեմայով զեկույցը՝ հիմնական շեշտադրումը կատարելով ոստիկանության կողմից հետաքննության կատարման համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը միտված դասընթացների բովանդակությանը: