Նորություններ

Վերադառնալ
12.07.2017

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի և կրթահամալիրի գիտական խորհրդի համատեղ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի և կրթահամալիրի գիտական խորհրդի համատեղ նիստը

2017 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության          գեներալ-մայոր Գ. Ս. Համբարձումյանի մասնակցությամբ, որին, խորհրդի անդամներից բացի,  ներկա էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, որտեղ կատարվեց 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ամփոփում:

Հաշվետու ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ, ինքը և կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գ.Մալխասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գ.Գևորգյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի  պետ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու,  ոստիկանության  կապիտան Ա.Ս.Մնացականյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Տ.Պ.Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Պ.Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Վ.Է.Ներսիսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Է.Սուքիասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Ա.Գալստյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ տնտեսական ապահովման գծով, ոստիկանության գնդապետ Ա.Հ.Գալոյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհուրդը, ամփոփելով 2017թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, դրանք գնահատեց բավարար:

Գիտական խորհրդի օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մասնագիտական կրթության որակի ապահովման հայեցակարգը, փոփոխություններ և լրացումներ կատարել հետազոտողի կրթական ծրագրով կրեդիտային համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում, ինչպես նաև հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ասպիրանտների ուսումնական պլանները: