Վերադառնալ
26.05.2023

Կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բուհերի ղեկավար կազմի պատրաստման ասոցիացիայի հանդիպումը

Կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բուհերի  ղեկավար կազմի պատրաստման ասոցիացիայի հանդիպումը

          Մայիսի 25-ին Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բուհերի ղեկավար կազմի պատրաստման ասոցիացիայի ամենամյա 14-րդ հանդիպումը։

 Հանդիպմանը մասնակցում էր ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ և ոստիկանական բուհերի ղեկավար կազմը։

Բացման խոսքով հանդես եկավ ՌԴ կառավարման ակադեմիայի պետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, ոստիկանության  գեներալ-մայոր Սերգեյ Սինենկոն, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և ընգծեց հանդիպման կարևորությունն ու դրական անդրադարձը շարունակական համագործակցության վրա։

Առցանց ելույթով հանդես եկավ նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, որը միջոցառման կազմակերպիչներից շնորհակալություն հայտնեց նման նշանակալի հանդիպում նախաձեռնելու համար․ «Ասոցիացիայի անդամ ուսումնական հաստատությունների ունեցած անսպառ ներուժը պետք է ոգեշնչող գործոն ծառայի բոլորիս համար՝ նպաստելով կառուցողական երկխոսությանը և մեր ընդհանուր խնդիրների համատեղ լուծմանը»։

 Զեկույցներով հանդես եկան նաև ասոցիացիայի անդամ բուհերի այլ ղեկավարները, քննարկվեցին և որոշումներ կայացվեցին  կազմակերպչական բնույթի հարցերի վերաբերյալ։