Միջազգային գիտագործնական լաբորատորիայի հանդիպումն առցանց ձևաչափով
Հունիսի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առցանց ձևաչափով տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի Սոցիալ-իրավական հետազոտությունների միջազգային գիտական լաբորատորիայի հերթական հանդիպումը, որը կազմակերպվել էր ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի կողմից։ Հանդիպման նպատակն էր իրականացվող հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվության ամփոփումը և ժամկետների հստակեցումը։
Հանդիպմանը մասնակցում էին ԱՊՀ երկրների մի շարք ոստիկանական բուհեր։ Կրթահամալիրից ներկա էին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը և Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոն պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ․Խաչատրյանը։
Միջազգային գիտական լաբորատորիայի անդամները հանդիպման ընթացքում քննարկեցին «Սոցիալական լարվածությունը և ներքին գործերի մարմինների գործունեությունը քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման գործում», «Հոգեբանական աշխատանքը ներքին գործերի մարմիններում պանդեմիայի/համաճարակի պայմաններում թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ» և «ՌԴ ներքին գործերի մարմինների գործունեության գիտական ապահովման համակարգի կատարելագործման կատարման ընթացքը» թեմաները։