Վերադառնալ
06.12.2021

Ուսանողակենտրոն քաղաքականությունը շարունակվում է

Ուսանողակենտրոն քաղաքականությունը շարունակվում է

   2021 թ. դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանի հանդիպումը Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար և վճարովի ուսուցման սովորողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար և տեսչական կազմի ներկայացուցիչները: Օրակարգում ուսումնական գործընթացի բարելավման և կարգապահության ամրապնդման վերաբերյալ հարցերն էին: Կարևորելով ուսումնական պարապմունքների արդյունավետության բարձրացումը՝ Կրթահամալիրի պետը ներկայացրեց ուսանողակենտրոն քաղաքականության իր տեսլականը՝ շեշտադրում կատարելով դասավանդման գործնական բաղադրիչի տեսակարար կշռի ավելացման, ուսումնական գործընթացում սովորողների դերի բարձրացման, բուհի կառավարմանը սովորողների ներգրավվածության ընդլայնման վրա: Կրթահամալիրի պետը կարևորեց նաև կարգապահության ամրապնդման հրամայականը՝ ընդգծելով հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը։ Դրական գնահատելով ուսումնական գործընթացի արդյունքները՝ ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը հորդորեց չբավարարվել առկա ձեռքբերումներով և վերահաստատեց ուսումնական գործըն­թացի շարունակական բարելավման կապակցությամբ սովորողների կարծիքը հաշվի առնելու պատրաստակա­մու­թ­յունը: Հանդիպման ավարտին Կրթահամալիրի պետը պատասխանեց սովորողներին հուզող բոլոր հարցերին: