Վերադառնալ
09.02.2023

ԵԱՀԿ քարտուղարության փորձագետները Կրթահամալիրում

ԵԱՀԿ քարտուղարության փորձագետները Կրթահամալիրում

     Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել ԵԱՀԿ փորձագետներ Ուիլյամ Բրեյմը, Սուսաննա Նալթակյանը և ԵԱՀԿ քարտուղարության ծրագրերի ազգային համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։

Այցի նպատակն էր քննարկել համայնքային ոստիկանների պատրաստման առկա կրթական ծրագրերի բարելավման հեռանկարները։ 

Հյուրերի հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․ Գրիգորյանը, Վերապատրաստման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Թադևոսյանը, միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի աշխատակիցները։ 

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանն իր ողջույնի խոսքում երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ քարտուղարության գործընկերներին՝ Կրթահամալիրին մշտական աջակցություն ցուցաբերելու համար, և ներկայացրեց Կրթահամալիրի տեսլականը համայնքային ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ նշված ուղղությամբ ժամանակի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրերի արդիականացման և  ծառայողների պատրաստման վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը։