Վերադառնալ
12.12.2022

Հանդիպում «Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները ՀՀ- ում» թեմայով

Հանդիպում «Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները ՀՀ- ում» թեմայով

      Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բակալավրիատի և միջին մասնագիտական ֆակուլտետի սովորողներին ներկայացվեց ուսուցողական նյութեր՝ «Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որը բխում էր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում ներառված` ՀՀ ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումներից: Ուսումնական նյութերը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Հ.Խաչատրյանը: