Վերադառնալ
24.11.2021

Կրթահամալիրի նորանշանակ պետը հանդիպում ունեցավ անձնակազմի հետ

Կրթահամալիրի նորանշանակ պետը հանդիպում ունեցավ անձնակազմի հետ

  Նոյեմբերի 22-ին և 23-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը հանդիպում ունեցավ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի հետ՝ ըստ ստորաբաժանումների։ Նորանշանակ պետն անդրադարձավ Կրթահամալիրում առկա խնդիրներին․ խոսեց կրթության որակի բարելավմանը նպաստող ծրագրերից, թերությունների վերացման անհրաժեշտությունից և կրթության որակն է՛լ ավելի բարձրացնելու վերաբերյալ տվեց համապատասխան հանձնարարականներ:

-Մեր կարևորագույն  առաքելությունը մեկն է լինելու՝ կրթության որակի բարձրացումը։ Դա ուղղակիորեն անդրադառնում է ապագա ոստիկանի կերպարի վրա։

Նա հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան կատարելագործել շարունակական փոփոխություններ պահանջող համակարգը:

«Կրթահամալիրում ամենակարևոր մարդը սովորողն է», - իր խոսքի ավարտին հիշեցրեց Կրթահամալիրի պետն ու գործընկերներին հորդորեց ամենօրյա համատեղ աշխատանքով հասնել կրթության նոր որակի: