Վերադառնալ
18.03.2025

Հանդիպումներ Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ամբիոնների ղեկավարների հետ

Հանդիպումներ Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ամբիոնների ղեկավարների հետ

2025 թվականի մարտի 17-ին և 18-ին տեղի ունեցան Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանի և պրոռեկտորների աշխատանքային հանդիպումները Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ամբիոնների ղեկավարների հետ:

Հանդիպումների օրակարգում ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական բեռնվածության վերաբաշխման, ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ աշխատանքների կազմակերպման հարցերն էին:

Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Մուրադյանն ընդգծեց դասավանդման մեթոդաբանության շարունակական կատարելագործման, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գիտելիքների խորացման, ուսումնական գործընթացը հեղինակային ուսումնամեթոդական ձեռնարկներով ապահովելու,  ինչպես նաև սովորողներին գիտահետազոտական աշխատաքներում ներգրավելու կարևորությունը: