Վերադառնալ
02.08.2021

Հանդիպում դիմորդների հետ

Հանդիպում դիմորդների հետ

      ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տարածքում այսօր՝ օգոստոսի 2-ին, անսովոր իրարանցում էր, շրջանավարտներին եկել էին փոխարինելու դիմորդները։ Եվ այսպես․ տեղի ունեցավ ակադեմիայի բակալավրիատի վճարովի ուսուցման դիմորդների և նրանց ծնողների հետ հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին ընդունելության ընդունող հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը, Կրթահամալիրի ղեկավար կազմն ու առարկայական հանձնաժողովների անդամները։

Միջոցառման ընթացքում  Մ․ Բաբայանը ներկայացրեց  ընդունելության քննությունների  կարգն ու պայմանները։ «Հայոց լեզվի» և «Հայոց պատմության» քննությունների կագի մասին մանրամասն տեղեկություններ հայտնեցին առարկայական հանձնաժողովների մյուս անդամները։

Հանդիպման ընթացքում դիմորդները հնչեցրին քննություններին առնչվող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ, իսկ վերջում դիմորդներին տրամադրվեցին քննաթերթիկները։

Կրթահամալիրի պետն էլ հույս հայտնեց, որ նրանց կրկին կհանդիպի Կրթահամալիրում սեպտեմբերին՝ այս անգամ արդեն Կրթահամալիրի սովորողի կարգավիճակով։