Նորություններ

Վերադառնալ
19.10.2018

Նոր կրթություն ստանալը՝ հասարակությանը ծառայելու հմտությունների կատարելագործման գրավական

Նոր կրթություն ստանալը՝ հասարակությանը ծառայելու հմտությունների կատարելագործման գրավական

2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության  կրթահամալիրում  տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի  2018-2019թթ. ուսումնական տարվա  ոստիկանության ծառայող դիմորդների հանդիպումն  ընդունելության քննությունների հանձնաժողովի  հետ: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր    Մ.Բաբայանը,  ողջունելով դիմորդների կրթություն ստանալու ձգտումը, հույս հայտնեց, որ շուտով նրանց կտեսնի սովորողների շարքում: Ներկայացնելով հանձնաժողովի անդամներին` Մ.Բաբայանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիր է դիմել ոստիկանության 114 ծառայող՝ 57 բարձրագույն կրթությամբ, 57 միջնակարգ ընդհանուր, ինչպես նաև նախնական ու միջին մասնագիտական կրթությամբ: Այնուհետև առարկայական հանձնաժողովի անդամները ներկայացրին ընդունելության քննությունների կարգն ու պայմանները:

Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ: