Հերթական հանդիպումը սովորողների հետ
Մայիսի 10-ին տեղի ունեցավ ակադեմիայի բակալավրիատի առկա ուսուցման սովորողների ապրիլ ամսվա ուսումնական, հետազոտական և կարգապահական արդյունքների ամփոփման նպատակով հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ամբիոնների պետերը, սովորողները: Ուսումնական, կարգապահական և գիտահետազոտական արդյունքների համեմատական վերլուծությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը: Վերլուծության ընթացքում ներկայացվեց ապրիլ ամսվա առաջադիմությունը՝ ըստ առարկանների և կուրսերի, ինչպես նաև մարտ ամսվա համեմատ արձանագրված արդյունքները: Հատուկ առանձնացվեցին գերազանց և անբավարար առաջադիմություն ունեցող, հետազոտական աշխատանքներում ներգրավված սովորողները:
Ամփոփելով ամսվա արդյունքները՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանն ընդգծեց և կարևորեց ուսումնական պարապմունքներում գործնական բաղադրիչը և սոցիալ-իրավական վեճերի լուծման հմտությունների ձևավորումը, լսեց նաև ուսումնական կարիքների վերաբերյալ սովորողների դիտարկումները և տեսակետները: