Վերադառնալ
29.07.2022

Բարի երթ մեր շրջանավարտներին

Բարի երթ մեր շրջանավարտներին

      ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 2022 թվականի հուլիսի 29-ը դրոշմվեց հիշվող ու տոնական օրերի ցանկում։ Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ներկայացան Կրթահամալիր՝ սպասված դիպլոմներն ստանալու և կյանքի նոր մարտահրավերներն ու նոր ուղին պատվով անցնելու միտումով։  

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը, սպայական կազմն ու սովորողները։

Մ․Մարկոսյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն օրինականության ամրապնդման գործում և հավելեց, որ չսահմանափակվեն ստացած գիտելիքներով ու միշտ առաջ շարժվեն:

Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման շրջանավարտները հիսուներկուսն էին, նրանցից ութը ստացան գերազանցության դիպլոմ, իսկ առկա անվճար ուսուցման շրջանավարտները քսանվեցն էին, որոնցից երկուսը նույնպես ստացան գերազանցության դիպլոմ։

     ՀՀ ոստիկանության կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ, խաղաղ ծառայություն և մասնագիտական մեծ վերելքներ։