ՀԱՊԿ հերթական հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
Հունիսի 1-ից 3-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեցին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության կազմավորումների ներգրավմամբ «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցությունները:
Մասնակցում էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարները, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները: Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, որը նրանց ծանոթացրեց Կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական ծրագրերին: Հյուրերն այցելեցին նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարան:
Նիստի մեկնարկին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը ողջունեց ներկաներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք։