Վերադառնալ
01.10.2020

Մեկնարկեց հարցազրույցի փուլը

Մեկնարկեց հարցազրույցի փուլը

    Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի երրորդ փուլը՝ հարցազրույցը:

Հարցազրույցի փուլի մեկնարկին մասնակցում է 147 դիմորդ:

Նախորդ երկու փուլերը դրական արդյունքներով  հաղթահարած ընդհանուր 1146 դիմորդ (ոստիկանության ծառայող և ՀՀ քաղաքացի) մինչև հոկտեմբերի 10-ը կանցնի հարցազրույցը:

Հարցազրույցն իրականացվում է յոթ առանձին խմբերի բաժանված հանձնաժողովի կողմից, որոնցից յուրաքանչյուրի կազմում մեկական ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ Արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից,  միջազգային գործընկեր կազմակերպությունից, ինչպես նաև մեկ հոգեբան:

Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները և արժանիքները, ընդհանուր հոգեբանական նկարագիրը՝ ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները, ինչպես նաև ընդհանուր գիտելիքները: