Մեկնարկեց հարցազրույցի փուլը
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի երրորդ փուլը՝ հարցազրույցը: Հարցազրույցի փուլ է անցել ընդունելության նախորդ երկու փուլերում դրական միավորներ հավաքած 828 դիմորդ:
Հարցազրույցը զուգահեռաբար իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից ձևավորված հինգ առանձին հանձնաժողովների կողմից, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված է մեկական ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից, միջազգային գործընկեր կազմակերպությունից և մեկ հոգեբան:
Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովը նախապես հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների հոգեբանական կայունությունն ու ինքնատիրապետումը, հաղորդակցության կարողությունները, ինչպես նաև բարեվարքությունն ու ընդհանրական պատկերացումներ արժեհամակարգի մասին։
Հաջողություն ենք մաղթում դիմորդներին: