Վերադառնալ
07.11.2024

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

    Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Pro Bono» իրավաբանական կլինիկայում ուսուցում ստացած և հարցազրույցը հաղթահարած 13 սովորողների հավաստագրերի հանձնման արարողությունը: 

   Ներկա էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մարկոսյանը,  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ․Գրիգորյանը։

  Նախքան հավաստագրերը հանձնելը՝ կրթահամալիրի պետը շնորհավորեց հարցազրույցը հաղթահարած սովորողներին և անդրադարձավ իրավաբանական կլինիկայի գործունեության նշանակությանը՝ նշելով, որ սովորողների համար այն գործնական հմտություններ և կարողություններ  ձեռ բերելու և զարգացնելու շատ լավ հնարավորություն է, քանի որ իրավաբանին միայն տեսական գիտելիքները բավարար չեն մասնագիտական լիարժեք գործունեություն իրականացնելու համար, իսկ «Pro Bono» իրավաբանական կլինիկան մասնագիտական գիտելիքի կատարելագործման իրական հնարավորություն է։